Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում կրկին պայթեցվել է թուրք զինվորականներին տեղափոխող փոխադրամիջոց: Այս անգամ միջադեպը գրանցվել է Մարդինի նահանգի Դերիք շրջանում:

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները ինքնաշեն պայթուցիկ են տեղադրել Քըզըլթեփե-Դերիք ավտոճանապարհին, որի վրա էլ պայթել է թուրք զինվորականներին տեղափոխող քաղաքացիական մեքենան:

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 8 զինվորական: Վիրավոր զինվորականներին տեղափոխել են Դերիքի ու Քըզըլթեփեի հիվանդանոցներ:

Միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 09.20-ին: Ընդգծվում է, որ քուրդ զինյալները պայթուցիկը գործի են գցել հեռակառավարմամբ:

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում ևս պայթեցրել են ռազմական փոխադրամիջոց՝ վիրավորելով 3 զինծառայողի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել