Ավարտելով «գինեխմության» թեման՝ պիտի ասեմ հետևյալը. «Շնորհակալ եմ Նիկոլին ու Էդմոնին: Տղե՛րք, ապրեք: Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ Հայաստանն իրոք կարող է այլ լինել, այլ աշխարհընկալմամբ առաջ գնալ, այլ տիպի հարաբերությունների տիրապետող դարձնել: Գիտեմ, որ անցնելու շատ երկար ճանապարհ կա, բայց վստահ եմ, որ ձեր հետ այդ ճանապարհը կարելի է անցնել:

Դուխով, տղե՛րք, մնացեք ձեր իսկ ընտրած քաղաքական դաշտում, բայց տվեք մեր երիտասարդ սերնդին ընտրելու հնարավորություն, նոր մշակույթ. ընտրել ծրագիրը, ընտրել թիմերը, ընտրել համակարգը, ընտրել առաջարկվող ինստիտուտները, բայց ոչ միայն անձերը: Ընտրել տեսլականը, բայց ոչ թե 5000 դրամը կամ միայն անձերը: Վիճեք, բանավիճեք, պայքարեք, քննադատեք, տո լավ էլ քլնգեք, բայց ոչ թե այն, ինչ կցանկանար իշխանությունը` անձերը, այլ ծրագրերը:

Նիկո՛լ ջան, Աստված պահապան քո սկզբունքայնությունը: Դա է մեր ապագայի հիմքը: Էդմո՛ն ջան, Աստված պահապան քո լուսավոր մղումներին: Դու ես քաղաքակրթական նոր մշակույթը բերելու Հայաստան:

Հ. Գ. Համեստ անձիս «իրական մղումների» մասին էլ «հիմնավոր» հավաստիացումներ գրողներին ասեմ. չեմ պատրաստվում լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, չեմ պատրաստվում լինել «Լուսավոր Հայաստանի» անդամ, նոր պառլամենտ չեմ ձգտում, պատրաստվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող մտածող կենտրոնի իմ ընկերների հետ Նիկոլենց ու Էդմոնենց համար աշխատող ու հիմնավոր ծրագրեր մշակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել