Image result for կուսակցություններիՔաղաքական կոնսեսուսի արդյունքները

Հաջորդ տարի Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Վերջին շրջանում քաղաքական ուժերն ակտիվորեն քննարկում էին նոր ընտրական օրենսգիրք ընդունելու հարցը: Ի վերջո սեպտեմբերի 13-ին ԱԺ 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ստորագրեցին «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարությունը:

Ընդանուր առմամբ ընդդիմադիր դաշտն այս համատեղ փաստաթուղթը որակեց դրական: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն է ստիպել ընդդիմադիր քաղաքական կառույցներին հանգելու նման եզրակացության:
Նոր ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերից մեկն այն է, որ ընտրություններին ստորագրված ցուցակները ոչ միայն կհրապարակվեն, այլ նաև կսկանավորվեն ու կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Բացի դրանից ՝ վերականգնվելու է գրանցամատյաններում ընտրողների ստորագրման պայմանը:

Հաջորդ բարեփոխումը վերաբերվում է ընտրախախտումներին: Եթե նախկինում այն ենթադրում էր ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով, ապա այժմ դրանից զատ ավելացել է նաև
պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու արգելքը՝ 1-3 տարի ժամկետով:

Բացի դրանից՝ բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանման սարքեր տեղադրվեն և ապահովեն ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Նկարահանումը կիրականացվի թե՛ տեղամասում և թե՛ մինչև 50 մետր շառավղով տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել