Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

 

 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 30-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել