Image result for կարեն կարապետյանԼավ է, որ մեր ժողովրդի մեջ դեռ հույսի փոքրիկ, թույլ, բայց նշույլ կա, լավ է, որ միշտ էլ կգտնվի մեկը, ում հետ նա կկապի իր փրկության հույսը, չնայած որ գրեթե բոլորը չարաչար կերպով խաբել են իրեն։ Նոր վարչապետի հետ հույսեր են կապում, բայց եթե այս մեկն էլ չարդարացնի իրեն, Հայաստանը կապրի իր հերթական, բայց վերջին ցնցումները, քանի որ այլևս հիասթափվելու ուժ չի մնացել, և այս երկիրը երկիր դարձնելու մոտիվացիա չի մնացել հասարակության ճնշող մեծամասնության մոտ։
Պարզ է, որ յուրաքանչյուր տնտեսական փոփոխություն սկսվում է քաղաքական համակարգի փոփոխություններից: Եթե չկա քաղաքական համակարգի բարեփոխում, տնտեսական բարեփոխումների մասին խոսելը կամ այս ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկելը զզվելի շոու է, ոչինչ ավելին։ Այն ինչ անում է նորանշանակ վարչապետը, գոնե մինչ այս պահը ռեալ որևէ բարեփոխման ուղղված չէ: Նախարարներին այստեղից այնտեղ տեղափոխելը, նախարարությունների անուններ փոխելը և մի քանի տասնյակ մարդու աշխատանքից ազատելը տնտեսությունը չի փրկում կործանումից, քանի որ այդ տնտեսությունն այս վիճակին հասցրածներին Կարեն Կարապետյանը լավ է ճանաչում, բայց նախընտրում է օդի մեջ անանուն, անհասցե հայտարարություններ և մեղադրանքներ հնչեցնել. դե, իհարկե, մի քիչ տարօրինակ կլիներ կառավարության նիստերին մոնոպոլիստների և մեր երկրում ուրիշի բիզնեսը յուրացնողների անունները տալը, իսկ ոչ աշխատանքային ժամերին նրանց հետ սրճարանում նստելն ու երեկոն վայելելը։
Բայց ամենակարևորը՝ այս շոուն կարճատև է լինելու, դա կտևի միայն մինչև խորհրդարանական ընտրությունները. եթե դրանք հաջողվի կեղծել, ուրեմն՝ Կարեն Կարապետյանի շոուն ստացվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել