Քարթեր Փեյջը, որի նկատմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունները ստուգում են իրականացնում՝ պարզելու Ռուսաստանի իշխանական կառույցների հետ նրա հնարավոր կապերը, չի աշխատում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է բիզնեսմենի նախընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնուեյը:

«Նա, անխոս, արշավի մաս չէ, որը ես վարում եմ: Կան մեր թիմի անդամ մի շարք անձինք, որոնք զբաղվում են ազգային անվտանգությամբ և արտաքին քաղաքականությամբ: Եվ նա նրանց թվում չէ «Թրամփ թաուերում»,- նշել է նա՝ նկատի ունենալով երկնաքերը Նյու Յորքում, որտեղ գտնվում է թեկնածուի շտաբը:

Քոնուեյը նշել է, որ եթե Փեյջն իսկապես շփումներ է ունեցել Ռուսաստանում ամերիկյան պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցով, ապա «նա դրանով զբաղվում է, իհարկե, առանց Թրամփի նախընտրական շտաբի թույլտվության կամ այդ մասին տեղյակ լինելու»: «Նա հաստատ լիազորված չէ զբաղվել դրանով»,- ասել է նա:

Քոնուեյի խոսքով՝ ինքը շփում չունի Փեյջի հետ, իսկ դա «իսկապես նշանակում է, որ նա ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերով մեր ճեպազրույցների մաս չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել