Tert.am-ը գրում է.

Հնագույն օրերում մարդիկ կարծում էին, որ Երկիրը հարթ է և գտնվում է 3 կետերի վրա, իսկ այսօր մենք գիտենք Մեծ պայթյունի, սև անցքերի և տիեզերքի անսահմանության մասին:  Սակայն մեր գիտելիքները ևս չնչին են թվում` օրեցօր նոր բացահայտումներով ներկայացող գիտական աշխարհի տեղեկությունների համեմատ:

Տիեզերքը լի է դեռևս անհայտ ու չմեկնաբանված երևույթներով, որոնք գիտնականները շարունակում են ուսումնասիրել և բացահայտել ամեն օր: Այս մասին գրում է AdMe.ru-ն` մի շարք աներևակայելի ու ապշեցուցիչ փաստեր ներկայացնելով տիեզերքի մասին:

1.     Նյութի 99 տոկոսը դատարկությունն է կազմում: Եթե այդ դատարկ տարածությունը վերացնենք մեր ատոմներից, ապա մարդկությունը (7 մլրդ) կարող է տեղավորվել շաքարի մեկ խորանարդիկում:


2.     Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի վրա 224 օրվան, սակայն մեկ օրը Վեներայում հավասար է Երկրի 243 օրվան, այսինքն` օրը Վեներայում ավելի երկար է, քան տարին:

3.     Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի  զանգվածի 99.8 տոկոսը: Արևն այնքան մեծ է, որ նրանում կտեղավորվեր Երկրի պես 1.3 մլն մոլորակ:

4.     Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ Երկրի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել