Image result for асад сирияԹուրքիայի ԱԳ նախարարությունը Սիրիայի իշխանություններին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար: Հայտարարությունը հրապարակված է Թուրքիայի ԱԳՆ կայքում:

«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայի ռեժիմի և նրա կողմնակիցների կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում ավելացած օդային հարձակումները Հալեպի տարածքում, որի արդյունքում զոհվել է ավելի քան 300 մարդ և տուժել են հազարավոր խաղաղ բնակիչներ»,- ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի ԱԳ նախարարությունում նշել են, որ Ասադի ռեժիմը «անխղճորեն ոչնչացնում է» սեփական բնակչությանը, նրա թիրախ են դառնում նույնիսկ հիվանդանոցներ, ջրմուղ կայաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոններ, որոնք կատարում են միայն հումանիտար գործառույթներ:

Գերատեսչությունն ընդգծում է, որ այդպիսի գործողությունները ցույց են տալիս, որ Սիրիայի իշխանություններն ու նրանց կողմնակիցները որևէ մտադրություն չունեն Սիրիայում հակամարտության լուծման համար անհրաժեշտ քաղաքական անցում իրականացնելու:

«Այդ գործողությունները ոչ միայն ռազմական հանցագործություն են, այլ նաև լուրջ հանցագործություն մարդկության դեմ և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում»,- ավելացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել