Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոֆեինը գրեթե ամենաարդյունավետ բաղադրիչն է հակացելյուլիտային կոսմետիկ միջոցների մեջ:

Այն ակտիվորեն խթանում է հյուսվածքների նյութափոխանակությանը, դուրս է բերում տոքսինները և հարթեցնում է մաշկի տակ հավաքված ճարպը:

Ահա հակացելյուլիտային մի միջոց, որի մեջ ներառված են ամենաակտիվ  բաղադրիչնեը այդ կոսմետիկ թերության դեմ պայքարելու համար:

Image result for clarins body lift cellulite control

Տնական միջոց՝ ցելյուլիտի դեմ

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 200-250 մլ գլիցերին
  • 5-7 ճաշի գդալ աղացած սուրճ
  • 5-7 ճաշի գդալ մանրացրած չորացրած ջրիմուռներ (վաճառվում է առողջ սննդի խանութներում)
  • 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղ
  • 2-3 թեյի գդալ աղացած դարչին
  • 3-5 ճաշի գդալ ալոե վերայի գել
  • ½ բաժակ ձիթայուղ
  • 40 կաթիլ նարնջի եթերային յուղ
  • 40 կաթիլ գրեյպֆրուտի եթերային յուղ

Պատրաստման եղանակը

1. Մաքուր և չոր տարայի  մեջ խառնեք սուրճը, ջրիմուռները, կոճապղպեղը, դարչինը: Ավելացրեք գլիցերինը, ամուր փակեք տարայի բերանը և թողեք մնա 10-14 օր: Պարբերաբար թափ տվեք տարան, խառնեք, իսկ նշված ժամանակահատվածից հետո թանզիֆով անցկացրեք խառնուրդը:

2. Պահպանեք այն սառնարանում՝ լավ փակված տարայի մեջ: Այս միջոցով կարելի է ցանկացած կոսմետիկ միջոց ստանալ՝ սկրաբներ, լոսյոններ, կրեմներ մարմնի համար:

3. Խառնեք եթերային յուղերը ձիթայուղի հետ, ավելացրեք ալոե վերայի գելը և 7-10 ճաշի գդալ սուրճի էքստրակտ:

4. Ստացված միջոցը կարելի օգտագործել մերսման կամ հակացելյուլիտային փաթաթումենրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել