Image result for искандер в ереванеՍեպտեմբեր 21-ին Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր»-ը կատարել է իր առաքելության՝ կարելի է ասել 50 տոկոսը: Այն մեկից խոցել է առնվազն մեր երկու՝ արևելյան և արևմտյան հարևաներին... Խոցել է հոգեբանորեն: Երբ ես վերլուծում եմ սեպտեմբերի 21-ից հետո Թուրքիան, նկատում եմ, որ նրանք սկսել են զգուշավոր վերաբերվել Արցախի հարցին, սկսել են հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին խոսել: Այո՛, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ուժն է ծնում իրավունք: Յըլդըրըմը հնչեցրել է մի միտք, որտեղ նա ասում է, որ այս անվերջ ռազմականացումը տարածաշրջանում կարող է բերել բախումների, որը նպաստավոր չի կարող լինել ինչպես հայերի, այնպես էլ ազերիների համար: Ես այսպիսի միտք առաջին անգամ եմ լսում նման բարձրաստիճան թուրք պաշտոնիայից, որտեղ խոսվում է ռազմականացում ազերիներին ոչ ցանկալի արդյունք տալու մասին:
Այո՛, սեպտեմբերի 21-ը որոշակիորեն կապեց Ադրբեջանի ձեռքերը... Սեպտեբերի 21-ին, ցավոք, ջղաձգվեցին հայաստանյան մի քանի գործիչներ (չեմ ասում հայ): Այս մարդիկ, կարծես թե, ձեռքերը շփելով սպասում էին, թե մենք երբ ենք հողային կորուստներ տալու, մարդկային կորուստներ տալու, որ Ազատության հրապարակում բեմ բարձրանային ու գոռային՝ ա՛յ, որ ասում էինք, ա՛յ, որ այս իշանությունը դավաճան է և այլն... Հետաքրքիր զուգադիպությամբ միևնույն մտքերը, որոնք կասկածի տակ են դնում «Իսկանդեր»-ի՝ հայկական կողմին պատկանելը, այն լիիրավ իրավունքով օգտագործելը, արծածվում էր միևնույն ժամանակ և՛ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, և՛ հայաստանյան այդ մի քանի քաղաքական գործիչ-գործակալների կողմից...
Ինչպես ասում են, մեկնաբանությունը թողնում եմ ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել