Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում, Երևանի թաղամասերից մեկում` Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը: 1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:

Աշխենը` Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո՛չ տուն, ո՛չ կին, ո՛չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել:

Ստեփանն սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:

Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին: Համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է:

1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Կարաբալայի՝ Լևոն Թոքմաջյանի հեղինակած  հուշարձանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել