Մարդկային կյանքը շատ անկանխատեսելի է:
Չնայած որ ճակատագիրը մեր հանդեպ դաժան է գտնվում, մեր կյանքում ժամանակ առ ժամանակ հրաշքներ են տեղի ունենում:
Եվ այսօրվա մեր պատմությունը դրա վառ օրինակն է:
1987 թվականին ամերիկուհի Ջոյ Ուայթը իր երեք շաբաթական տենդի մեջ գտնվող աղջկան՝ Կառլինային, տարավ նյույորքյան հիվանդանոցներից մեկը:

Հետո պատահեց այն, ինչից վախենում են բոլոր մայրերը: Կառլինային տարան անհրաժեշտ գործողություններն անցկացնելու համար, իսկ այդ ժամանակ հիվանդանոց մտավ մի կին՝ բուժքրոջ հագուստով, և առևանգեց փոքրիկին:

Աղջկան առևանգողը՝ Էնն Պետտին, սկզբում նրան տարավ Կոննեկտիկա, իսկ հետո՝ Ջորջիա:

Չնայած որ պարգևատրում էին առաջարկել Կառլինայի համար, և հազարավոր հայտարարություններ էին փակցվել աղջկա լուսանկարով, Կառլինան կորած էր 23 տարի, և Ջոյն ու իր ամուսինը՝ Կառլը, կարող էին միայն աղոթել աղջկա վերադարձի համար:

Բայց մի հրաշալի օր նա վերադարձավ: Եվ նա ինքն էր բացահայտել իր առևանգումը:

16 տարեկանում աղջիկը (ում առևանգողն անվանել էր Նետտի) մտահոգվեց իր ծագման մասին, երբ հասկացավ, որ իր «հարազատնեից» ոչ մեկին նման չէ: Հենց այդ տարի աղջիկը հղիացավ և ապագա երեխայի խնամակալությունը ձևակերպելու համար նրան պետք եկավ սեփական ծննդյան վկայականը:

«Մայրը» հրաժարվեց այն տալ աղջկան: Կառլինան փորփրեց իրերը և հայտնաբերեց մի փաստաթուղթ, որն, ինչպես ինքն էր մտածում, իր ծննդյան վկայականն էր: Երբ նա տարավ այդ թուղթը գրանցման բաժին, պարզվեց, որ այն կեղծ է: Էննը խոստովանեց, որ ինքը չէ Կառլինայի կենսաբանական մայրը, բայց նաև ասաց, որ նրա իսկական մայրը թողել է նրան հիվանդանոցում և երբեք չի վերադառնա նրա հետևից:

7 տարի անց Կառլինան կորած երեխաների Ազգային կենտրոնի ինտերնետային կայքէջում գտավ իր նորածին ժամանակվա լուսանկարը և այն լուսանկարը, թե ինչ տեսք նա կարող էր ունենալ այժմ: Աղջիկը զանգահարեց Ջոյ Ուայթին և ոստիկանություն: ԴՆԹ-ի հետազոտությունից հետո պարզվեց, որ Ջոյը Կառլինայի իսկական մայրն է:

23 տարի սպասելուց հետո մայր և աղջիկ հանդիպեցին: Էնն Պետտին մեղավոր ճանաչվեց երեխա առևանգելու մեջ և ազատազրկվեց 12 տարով:

Երբեմն անելանելի իրավիճակներում մեզ մնում է միայն հուսալ և հավատալ: Եվ հաճախ այդ հավատը պարգևատրվում է: Ես շատ կցանկանայի, որ բոլոր կորած երեխաները գտնվեին՝ թեկուզ շատ տարիներ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել