Մոսկվայում սկանդալ է բորբոքվել «Ջեն Սթերջես. Առանց շփոթության» ցուցադրության շուրջ: Ցուցադրությունը կազմակերպվել է Լյումյեր եղբայրների անվան լուսանկարների կենտրոնում: 

Ցուցադրության դեմ են հանդես եկել երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան և սենատոր Ելենա Միզուլինան, ովքեր Սթերջեսի լուսանկարների ցուցադրությունը մանկական պորնոգրաֆիա են անվանել:

Կենտրոնում հերքել են այն, որ ցուցանմուշների շարքում կան մերկ երեխաների լուսանկարներ: Այնուամենայնիվ, կիրակի օրը ցուցադրությունը փակվել է: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել