edb9764093cdca42f52017e792cb5031Ավստրալացի գիտնականները համարում են, որ սուրճը կարող է ամբողջովին վերանալ մոլորակից, եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով:

Փորձագետների խոսքով՝ սուրճի վերացման առաջին նշանները կհայտնվեն 2050 թվականին, երբ ջերմաստիճանի բարձրացման, վնասատուների և սնկային հիվանդությունների հետևանքով սուրճի ծառերի քանակը կրկնակի կպակասի:

Սուրճի վերացումը նկատելիորեն կազդի աշխարհում 120 միլիոն մարդու կյանքի վրա, ում եկամուտները կախված են սուրճից: Այդ մարդկանց մեծամասնությունը ապրում են ամենաաղքատ երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել