Եթե ցանկանում եք լինել սլացիկ, ապա մի հրաժարվեք ընթրիքից: Գոյություն ունի մթերքների ցուցակ, որոնք կարելի է և անհրաժեշտ է ուտել երեկոյան, հայտնում է hronika.info-ն:

Կատարյալ ընթրիքի կալորիականությունը պետք է լինի 300 կկալ-ից ոչ ավելի: Այն պետք է կազմված լինի սպիտակուցների և ածխաջրերի համադրությունից: Սպիտակուցները կշտացնում են, իսկ ածխաջրերը վառելիք են, որում այրվում են ճարպերը: Իսկ ինչպիսի մթերքներ պետք է ուտել երեկոյան առանց կազմվածքին վնաս պատճառելու, ներկայացվում է ստորև:

1. Սպիտակ թռչնամիս

Image result for белое мясо птицы

Թռչունների կրծքամիսը սպիտակուցի լավագույն աղբյուր է: Այն պատրաստելու ժամանակ պետք չէ օգտագործել յուղ, քանի որ կալորիականությունը կավելանա: 125 գր սպիտակ միսը պարունակում է մոտ 200 կկալ:

2. Ծովի ձուկ

Image result for рыбье мясо

Ծովային ձկները հարուստ են միկրոտարրերով, որոնք նպաստում են մաշկի սպիտակուցների սինթեզի համար՝ կոլագենի և էլաստանի:

3. Կաղամարներ

Image result for кальмар

Ծովամթերքների մեջ ամենադիետիկ սննդամթերքն է, որը պարունակում է ոչ միայն սպիտակուց, այլ նաև յոդ:

4. Ձու

Image result for вареное яйцо

Ձվից օրգանիզմը ստանում է հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

5. Ոսպ

Image result for чечевица

Սպիտակուցների և բարդ ածխաջրերի հիանալի աղբյուր է: Ընթրիքի համար ավելի լավ է սև ոսպը, այն պատրաստվում է 5 րոպեում:

6. Կարտոֆիլ

Image result for вареная картошка

Ճիշտ պարաստելու դեպքում կարող է հիանալի լինել մսի հետ: Կարտոֆիլը եփեք կեղևով և 2 ժամ թողեք փակ կաթսայում: Արդյունքում այնտեղ պարունակվող օսլան կվերածվի աղիներում գտնվող օգտակար բակտերիաների համար կերակուրի:

7. Կանաչ բանջարեղեն

Картинки по запросу зелень для салатов

Տերևավոր բանջարեղենի ցանկացած տեսակը, վարունգը և պղպեղը բարդ ածխաջրերի և ջրում լուծվող վիտամինների աղբյուր են:

8. Կտավատի սերմեր

Картинки по запросу семечки льна

Օմեգա-3-ի արժեքավոր աղբյուր է: Այդ մթերքի 1 ճաշի գդալը կլրացնի օմեգայի օրական նորման:

9. Կաթնաշոռ

Картинки по запросу творог

Կաթնաշոռը թեթև ընթրիքի լավագույն տարբերակ է:

10. Թթու կանաչ խնձորներ

Картинки по запросу зеленые яблоки

Ընթրիքի համար խնձորները ավելի լավ է եփել ջեռոցում: Դա լավ է ուտել մսի կամ ցածր կալորիական դեսերտների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել