pepguardiola-cropped_1v91xdyu6k4dd1vr28vb1eacof«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հնարավորությունները Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: «Քաղաքայիններ»-ը մեկնարկային 6 տուրից հետո վաստակել են առավելագույն՝ 18 միավոր:

«Դեռ չեմ մտածում հետագայի մասին: Նախամրցաշրջանային խաղեր ունեցանք, որից հետո նպատակ դրեցինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Հիմա խաղ առ խաղ առաջ ենք շարժվում: Այսօրվանից նախապատրաստվում ենք «Սելթիկ»-ի հետ խաղին:

Վաղ է խոսել մրցակիցների նկատմամբ մեր առավելության մասին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Լիվերպուլ»-ը, «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ն ու «Էվերթոն»-ը շատ ուժեղ մրցակիցներ են»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել