13792_bԹուրքիան տարածաշրջանային կարևոր խաղացող է: Չնայած վերջին վեց ամիսների անբարենպաստ իրադարձություններին, որոնք կաթվածահար կանեին ցանկացած երկիր, Թուրքիան նախկինի պես ունի հուսալի պետական կառույց և բանակ, որն արդեն մեկ ամիս է՝ խոշորամասշտաբ գործողություն է իրականացնում Սիրիայում: Թուրքիան ունի առաջնորդ, որի ժողովրդավաությունը աճում է ի հեճուկս արևմտյան ԶԼՄ-ների կողմից վարկաբեկելու ջանքերին: Աճ է գրանցում նաև Թուրքիայի տնտեսությունը, այն ժամանակ, երբ հարևան երկրները պայքարում են տնտեսական ճգնաժամի և քաղաքացիական պատերազմների դեմ:

Մյուս կողմից՝ Թուրքիան արևմտյան երկրներից ոչ մի աջակցություն չի ստանում: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, միությանը անդամակցելու ճանապարհին Թուրքիան երկակի ստանդարտների է բախվում: Օր չի լինում, որ եվրոպական ԶԼՄ-ները չվիրավորեն Էրդողանին և դրանով իսկ չնվաստացնեն Թուրքիային:

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ամենածանր ժամանակներն են ապրում: Այն բանից, հետո, երբ հաջողվեց Թուրքիայի սահմաններից հեռացնել ԴԱԻՇ-ին, Թուրքիան տեսավ, որ այժմ իր սահմանի երկայնքով այլ ահաբեկչական խմբավորումներ են տեղակայվում: «Եփրատի վահան» գործողության արդյունքում Թուրքիան կարողացավ մաքրել իր սահմանները իր երկրի համար վտանգավոր, ահաբեկչական համարվող այլ տարրերից: Ըստ Թուրքիայի կառավարության՝ ԱՄՆ օգնությունը այս հարցում չի անցնում հռետորաբանության սահմանը: Մանբիջեի գործողությունը, ըստ թուրքերի, կբացահայտի ճշմարտությունը, թե կողմերից ում է ԱՄՆ-ը համարում իր դաշնակիցը:

Եվս մի ցավոտ հարց կա՝ Ֆեթհուլլա Գյուլենը: Վերջերս Pollmark-ի իրականացրած հարցման համաձայն՝ բնակիչների 88%-ը Գյուլենին համարում է ահաբեկիչ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը նախկինի պես նրան վերաբերվում է որպես սովորական հոգևորականի:

Մյուս կողմից էլ, չնայած այն բանին, որ Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես երևում է, չեն կարողանում համաձայնության գալ Ասադի հարցում, Ռուսաստանը վաղուց է իր տարածքում վերացրել Գյուլենի դպրոցները և պաշտպանում է ինչպես Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Թեպետ Թուրքիան չի համարում, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համարժեք դաշնակիցներ են, այնուամենայնիվ, իրեն միայնակ զգալով ազգային անվտանգությանը սպառնացող երկու հիմնական խնդրի առջև՝ Թուրքիան նոր բարեկամական քաղաքական հարաբերություններ է փնտրում: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումով պայմանավորված կլինի նաև ԱՄՆ-Թուրքիա հետագա հարաբերությունների զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել