Картинки по запросу ադրբեջան թուրքիաՀերթական անգամ պետք է ցամաքային անցակետով անցնեի Թուրքիայի տարածք: Վրացական և թուրքական այդ անցակետը, որն ավելի հայտնի է Սարփիի անցակետ անվամբ, հանդիսանում է այս երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և այլ պետությունների հիմնական անցուղին: Ստացվեց այնպես, որ ես թուրքական հսկիչ-անցագրային կետում հերթի մեջ հայտնվեցի ազերիների խմբի հետ: Քանի որ ես ցանկանում էի տարբերվել ազերիներից, հայկական կապույտ անձնագիրս վեր պարզեցի: Սա ապակուց այն կողմ նկատեց թուրք հսկիչը, ով այդ պահին ստուգում ու կնքում էր ազերիների անձնագրերը, նա միացրեց բարձրախոսը և ասաց, որ կապույտ անձնագրով քաղաքացին մոտենա հսկիչ կետին: Այդքան հերթի մեջ մոտեցա, անձնագիրս վերցրեց, ստուգեց, կնքեց ու բարեհամբյուր ժպիտով hoş geldiniz ասաց՝ ձեռքով ցույց տալով ելքի կողմը: Հետո ես արդեն պետք է իմանայի, որ Թուրքիայում շարքային թուրքերը ազերիներին չեն սիրում, ավելի շուտ տանել չեն կարողանում և համարում են, որ դրանք թափառական գնչուներ են, որ դրանք ոչ մի եղբայրական կապ չունեն թուրքերի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել