2Շվեյցարիայում այսօր համազգային հանրաքվեով կորոշվի Կոնֆեդերացիայի հետախուզական ծառայության իրավասությունների ընդլայնման մասին նոր օրենքի ճակատագիրը, գրում է TASS-ը:

Խոսքը այդ ծառայություններին լրացուցիչ իրավունքներ տրամադրելու մասին է, այդ թվում՝ անձնական նամակագրությանը հետևելու, հեռախոսազրույցները լսելու, մասնավոր տարածքում տեսախցիկներ տեղադրելու իրավունքները:

Եվրոպացի քաղաքական գործիչները և վերլուծաբանները այդ հանրաքվեն համարում են ընտրություն ժողովրդավարական ազատության և անվտանգության միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել