1473663491Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ողջ Ուկրաինային է հարկավոր հատուկ կարգավիճակ, տեղեկացնում է TASS-ը:

Նրա խոսքերով՝ Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակները բավարար չեն, երկրում վաղուց ժամանակն է ապակենտրոնացման, քանի որ ուկրաինացիները չեն ուզում, որ իշխանությունը կենտրոնացած լինի նախագահի ձեռքում:

«Հատուկ կարգավիճակը չպետք է լինի միայն Դոնեցկի, Լուգանսկի, Դոնբասի համար, այն պետք է գրագետ ձևակերպված լինի ողջ Ուկրաինայի համար: Մեզ մոտ վաղուց հասունացել է ապակենտրոնացման անհրաժեշտությունը, դրա հետևում կանգնած էր Մայդանը: Մարդիկ չէին ուզում, որ բոլոր միջոցները կենտրոնացած լինեին միայն նախագահ Յանուկովիչի ձեռքում, այժմ էլ, ես կարծում եմ, չեն ուզում, որ դրանք կենտրոնացած լինեն գործող նախագահի ձեռքում»,- ասել է Սավչենկոն՝ ավեացնելով, որ այդ որոշումը ոչ միայն կբավարարի Դոնբասին, այլև թույ կտա «դուրս շպրտել Ռուսաստանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել