237561036Սեպտեմբերի 14-ից ուժի մեջ գտնվող հրադադարի խախտումը անսպասելի չէր: Ջիհադիստների՝ ավելի քան 200 խաղաղ բնակիչների կյանք խլած մոտ 120 հարձակումները և Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին ամերիկյան օդուժի հարվածները, որ մոտ 100 զինվորականների կյանք խլեց, կանխատեսելի էին:

Հրադադարի մասին հայտարարությունը, անկասկած, թակարդ էր, իսկ հրադադարի խափանումը հստակ ծրագրված էր:

Հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկած և Ռուսաստանի ընդունած համաձայնագիրը ստորագրվեց հենց այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարական զորքը, ՌԴ-ի և Իրանի օդուժի հետ համագործակցելով, ազատագրել էր Հոմսը, էլ-Քուսայրը, Պալմիրան և շարժվում էր դեպի Հալեպ: Հարց է ծագում, թե ինչու Մոսկվան ստորագրեց այդ համաձայնագիրը: Վարկածները տարբեր են:

«Սիրիայի կառավարական զորքերը պետք է լքեն Կաստելոյի ճանապարհի տարածքը»: Դա Թուրքիայից ջիհադիստներին զենք-զինամթերքի մատակարարման հիմնական ճանապարհն է, որի վրա Դամասկոսը վերահսկողություն է սահմանել հուլիսին: ԱՄՆ-ը ձգտում է ամբողջաովին վերահսկողություն սահմանել Հալեպի վրա՝ ծրագրելով այն որպես հարթակ օգտագործել Դամասկոսին հարվածներ հասցնելու համար:

«Կողմերից ոչ մեկը չպետք է փորձի գրավել այլ ուժերի կողմից բռնազավթված տարածքները»: Դա շահավետ է միայն այդ տարածքները բռնազավթած ջիհադիստներին և ապացուցում է, որ մասնատված Սիրիայի նոր սահմանները արդեն գծված են:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի հարվածները պետք է ուղղված լինեն «Ջեյշ ալ-Ֆաթեհհ» և «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորումներին, ոչ թե այլ՝ ավելի չափավոր ահաբեկչական խմբավորումներին»: Եվ դարձյալ ԱՄՆ-ը ահաբեկիչներին բաժանում է յուրայիննների և օտարների, իսկ դա խառնաշփոթ է առաջացնում:

Մյուս կողմից՝ փաստը, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը ոչ մի կերպ չնպաստեց հակամարտության քաղաքական լուծմանը, վկայում է այն մասին, որ դա սխալ էր: Այդ քայլով Ռուսաստանը ամենևին էլ նպատակ չէր հետապնդում Սիրիայում խաղաղություն հաստատելու, առավել ևս՝ Ասադին փրկելու:

Արդյունքում իրադարձությունները նոր ուղղություններով սկսեցին զարգանալ: Ռուսաստանը և Օբամայի վարչակազմը, որ կողմ են առավել ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների վերացմանը, պատրաստվում են մոտակա ամիսներին ոչ բռնի ճանապարհներով գահընկեց անել Ասադին:

Սաուդյան Արաբիան և Կատարը, ՀՎ-ն և Իսրայելը հանդես են գալիս խոշորամասշտաբ ցամաքային գործողությունների օգտին՝ երկրագնդի այդ հատվածում վերջին աշխարհիկ պետության ոչնչացման նպատակով, Ասադին գահընկեց անելու և Սիրիան վերջնականապես մասնատելու նպատակով:

Էրդողանը այդ ընթացքում փոփոխում է իր ծրագրերը և, չհրաժարվելով Հալեպի հանդեպ իր նկրտումներից, միաժամանակ ուժեղացնում է քրդերի դեմ պայքարը Թուրքիայում, Սիրիայում և Իրաքի լեռնային շրջաններում: Այդ պայքարում նա կարող է դաշնակցել Իրանի հետ, քանի որ սիրիացի քրդերն անցել են ԱՄՆ դրոշի տակ, իսկ Իրանի քրդերը պատերազմ են հայտարարել Իսլամական պետության դեմ:

Ռուհանիի կողմնակիցները ամեն ինչ անում են, որպեսզի չներքաշվեն պարտվողական պատերազմի մեջ, միևնույն ժամանակ զինվորականները, որ զարմացած են Պուտինի կողմից Ասադին դավաճանելուց, քննադատում են նրանց, ովքեր դեմ էին հանդես գալիս ռուս-իրանական ռազմավարական համագործակցությանը: Սիրիայի և Իրանի զորքերի համար կործանարար կլիներ ՆԱՏՕ-ին, Իսրայելին, գրեթե ողջ արաբական աշխարհին և Թուրքիային դեմ կանգնելը:

Եվ այդ ամենը՝ հակառակ այն բանի, որ Սիրիայի դեմ ԱՄՆ վարած պատերազմի նպատակը Իրանին թուլացնելն է՝ հօգուտ Իսրայելի, որին ԱՄՆ-ը վերջերս տրամադրեց պատմության մեջ զենքի ամենախոշոր քանակը՝ 3,8 մլրդ դոլար արժողությամբ: Իսրայելին, որը, Քոլին Փաուերի պնդմամբ, ունի մոտ 200 միջուկային մարտագլխիկներ, ընդ որում՝ Իրանի դեմ ուղղված:

Պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Էրդողանի վստահությունը վերականգնելու համար ԱՄՆ-ը թույլատրեց նրան ներխուժել քրդական Ջերաբլուս անմիջապես քրդերի կողմից ԴԱԻՇ-ից այն ազատագրելու հաջորդ օրը: Քրդերը ցնցված են այդ անհասկանալի խաղից: Դժվար է չմեղադրել ԱՄՆ-ին ցինիզմի մեջ այն բանի համար, որ նրանք միաժամանակ զինում են և՛ քրդերին, և՛ թուրքերին, ինչպես նաև ուղարկում նրանց կռվելու ԴԱԻՇ-ի դեմ, որին նույնպես նրանք են զինում:

Դեռ տարեսկզբից ԱՄՆ-ը նախապատրաստում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային ներխուժելու Սիրիա: Երևում է՝ ԱՄՆ հատուկջոկատայինների կողմից աջակցություն ստացող թուրք-սաուդյան ներխուժումը Սիրիա կառաջացնի Ռուսաստանի և Իրանի պատասխան արձագանքը՝ կանգնեցնելով աշխարհին անկանխատեսելի չափերի հասնող նոր աղետի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել