Վաշինգտոնի առևտրի կենտրոնում հրազենից կրակոցներ արձակելու հետևանքով հինգ մարդու մահվան պատճառ դարձած կասկածյալը Թուրքիայից ներգաղթած Արքն Չեթինն է, հայտնել է տեղական KIRO 7 հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ կասկածյալը 20 տարեկան է: Նա ԱՄՆ-ում կեցության թույլտվության իրավունք ունի: Սպասվում է, որ նա Սքաջիթ մարզի դատարանի առջև կկանգնի երկուշաբթի օրը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հետախուզությունների դաշնային ծառայությունը միջադեպը ահաբեկչություն չի դիտում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը գիշերը զինված անձը կրակ է բացել Սիեթլից 100կմ հեռավորության վրա գտնվող Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում: Զոհվել են մեկ կին և չորս տղամարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել