Կատարը և Սաուդյան Արաբիան Սիրիա են ուղարկել հազարավոր վարձկանների, որոնց թուրքական և արևմտյան հետախուզությունը տրամադրել է լոգիստիկ օգնություն և մարզական ճամբարներ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

«Գաղտնիք չէ, որ Կատարը և Սաուդյան Արաբիան, որոնք տարածում են վահաբիստական, արմատական գաղափարներ՝ հիմնված անհավատարմության և սպանության համար մեղադրանքների վրա, որոնք ոչ մի կապ չունեն իսլամի հետ, այդ դերակատարումն են ունեցել և նպաստել են ահաբեկչությանը բոլոր միջոցներով՝ Սիրիա ուղարկելով հազարավոր վարձկանների՝ զինված նորագույն զենքերով»,- հայտարարել է նա:

Մուալեմի խոսքով՝ Թուրքիան նույնպես օգնել է արմատականներին՝ «իր սահմանները բացելով տարբեր երկրներից տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջև»: «Թուրքիան նրանց տրամադրել է լոգիստիկ օգնություն և մարզական ճամբարներ՝ թուրքական և արևմտյան հետախուզությունների հովանու ներքո: Որոշ դեպքերում նրանց տրամադրվել է ուղղակի օգնություն, ինչպես դա եղել է Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայի արվարձաններում»,- ավելացրել է Մուալեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել