Image result for իսկանդերՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է իր տարածքն ապահով պաշտպանել իսրայելական ՀՕՊ արդիական համակարգերի շնորհիվ:
Իսրայելական ՀՕՊ համակարգերը նախատեսված են տարբեր հրթիռների խոցման համար, այդ թվում Իսկանդերների:Իսրայելի ու Ադրբեջանի միջև առկա ռազմական սերտ համագործակցության շրջանակներում Բաքուն կարող է իր տարածքը պաշտպանել «Волшебная палочка» իսրայելական համակարգի օգնությամբ:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում Երևանն ամբողջ աշխարհին ցուցադրեց Իսկանդեր համալիրները, ինչը բավականին խուճապային տրամադրություններ ստեղծեց Ադրբեջանում:Իսկանդերի շնորհիվ Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած օբյեկտ վերածվում է հնարավոր թիրախի:
Իսկանդեր համակարգերի առկայությունը ՀՀ ԶՈւ տրամադրության տակ փոխում է ռազմա-քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում ու մասնավորապես Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության օրակարգն ու առաջնահերթությունները: Այժմ Բաքուն փորձելու է հակաթույն գտնել Իսկանդերների դեմ, ինչը բավականին բարդ է, սակայն Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը կփորձի հնարավորինս նվազեցնի Իսկանդերների ազդեցությունն ու ռազմական գերակայությունը:
«Волшебная палочка» համակարգը գործելու է Երկաթե գմբեթի հետ միասին՝խորը էշելոնացված ՀՕՊ համակարգի շրջանակներում: Թե ինչքանով այդ տանդեմը կկարողանա հակազդել Իսկանդերներին ավելի խորը կարող են վերլուծել ու եզրահանգումների գալ ռազմական մասնագետներն ու պրոֆեսիոնալ զինվորականները: Ինչ մնում է հարցի քաղաքական կողմին, ապա հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի մինչ այդ եղած ռազմա-քաղաքական խորը, դաշնակցային կապերն ու մի քանի միլիարդ դոլարի վաճառված գերժամանակակից զենքերը, այս անգամ էլ Բաքուն նավթադոլարների միջոցով կփորձի Իսրայելի կամ ՀՕՊ համակարգերում մասնագիտացված այլ երկրներից գնել հապատախասխան հակակշիռ զինատեսակներ: Չմոռանանք, որ աշնանը նախատեսված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու:
Փաստորեն, Երևանը ցուցադրելով իր Իսկանդերներն՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում նոր օրակարգ մտցրեց՝ռազմական էլ ավելի խորը համագործակցություն, եթե իհարկե Թել-Ավիվը գնա այդ նորագույն ամերիկա-իսրայելական համատեղ արտադրության համակարգերի վաճառքին Ադրբեջանին, հաշվի առնելով նաև Իրանի գործոնն ու ռեակցիան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել