Image result for ընտրություններՍեպտեմբերի 18-ին տեղի 5 մարզի 317 համայններում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին: Ընտրապայքարը թեժ ընթացք է ստացել հատկապես Գյումրիում և Վանաձորում:

Ընթացող ՏԻՄ ընտրությունները առանձնահատուկ են նրանով, որ համայնքների բնակչության վստահության քվեին արժանանալու համար պայքար է ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջև: Չնայած ընդդիմադիր կուսակցություններին մեծ հաշվով չհաջողվեց մեկ-երկու համայնքներում հաղթանակ տոնելուց բացի այլ արդյունքի հասնել, սակայն կարևոր էր, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը նախկինի պես կրավորական դեր չստանձնեցին և որոշեցին մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Համայնքային ընտրություններին մասնակցության շրջանակներում իր գործելակերպը փոխել է նաև իշխող կուսակցությունը: ՀՀԿ-ն որոշել է չսատարել չարչրկված և «մաշված» դեմքերին` չնայած այն հանգամանքին, որ տարբեր ժամանակներում այդ մարդիկ ծառայություններ են մատուցել կուսակցությանը: Ասվածի վառ օրինակ է, որ ՀՀԿ-ն հրաժարվեց Սևանում տարբեր պատմություններում հայտնի Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին աջակցելուց: Երևի թե իշխող կուսակցությունում հասկացել են, որ այդպիսի մարդկանց պաշտոնավարումը շատ թանկ է նստում թե՛ համայնքների վրա և թե՛ կուսակցության իմիջի վրա, քանի որ համայնքները չեն զարգանում, իսկ համայնքների բյուջեն անխնա թալանվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել