Image result for Եվրոպա ներգաղթԴեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքն ակնհայտորեն նվազել է: Զուտ թվային տվյալներով՝ 2016թ. առաջին կեսին, ընդհանուր առմամբ, Եվրոպայի տարածք է մուտք գործել 305 700 մարդ(նրանցից 187 հազարը հաստատվել է Գերմանիայի տարածքում). համեմատության համար՝ միայն 2015թ. վերջին եռամսյակին նրանց թիվը կազմել է 426 հազար:

Երևույթի պատճառներից կարելի է առանձնացնել մի քանիսը: Նախ այն իրողությունը, որ ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում թուրքական իշխանությունները որոշակիորեն ուժեղացրել են վերահսկողության ռեժիմն ինչպես սեփական երկրից, այնպես էլ հարևան պետություններից Թուրքիայի տարածքով ապօրինի ներգաղթը կանխելու հարցում: Հաջորդ առարկայական հիմնապատճառը կարող է լինել ԵՄ-ի կողմից միգրանտների նկատմամբ իրականացվող քաղաքականության խստացումը, որի համատեքստում փախստականի կարգավիճակ է շնորհում բացառապես հակամարտության գոտիներից (Սիրիա, Իրաք, Լիբիա և այլն) Եվրոպա հասած ներգաղթյալներին, իսկ այլ երկրներից եկածներն անմիջապես արտաքսվում են:

Պատճառների շարքում կարելի է մատնանշել նաև հակամարտային գոտիներում բնակվող մարդկանց մոտ ֆինանսական միջոցերի սղությունը, քանի որ մարդկանց ապօրինի տեղափոխումը Եվրոպայի տարածք վերածվել է բավական լուրջ բիզնեսի. օրինակ՝ Թուրքիայի տարածքից դեպի հունական կղզիներ տեղափոխումը մեկ անձի համար տարբեր ժամանակներ արժեցել է 1500-7000 եվրո:

Բացի թվարկվածից՝ գործընթացի դանդաղեցման այլ գործոններ ևս կլինեն, անշուշտ: Անհերքելի է այն, որ դարձյալ 2015-ի հետ համեմատած՝ հակամարտային իրավիճակը Մերձավոր Արևելքում, մեծ հաշվով, չի փոխվել, ընհակառակը՝ առկա են անգամ որոշակի խորացման միտումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել