Tert.am-ը գրում է.

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ  ՀՀ-ում շուրջ 7000 գիտնական է ընդգրկված գիտպետկոմի ծրագրերում, իսկ կոմիտեի ստեղծման ժամանակ այդ թիվը կազմել է մոտավորապես 6500:  «1988 թվականի տվյալներով Հայաստանում աշխատել է մոտ 33 հազար գիտնական, մոտավորապես չորս ու կես անգամ գիտնականների թիվը պակասել է: Դա բավականին ծանր փաստ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանից հեռացան այն գիտնականները, որոնք պահանջարկված էին»,- ասաց նա և նշեց, որ հեռացած գիտնականները տարբեր երկրներում զբաղեցնում են բավականին լուրջ դիրքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել