Եթե Դուք Ձեր տարիքից ավելի մեծ եք երևում, ապա Ձեր ամենօրյա սովորությունների ցանկում անպայման կան մեր գտած 10 սովորություններից։ Գենետիկ առանձնահատկություններից բացի՝ կան շատ ու շատ բաներ, որոնք նպաստում են օրգանիզմի շուտ ծերացմանը։

BlogNews-ը ցանկանում է Ձեզ հետ կիսվել այն 10 ամենօրյա սովորություններով, որոնք Ձեզ ծերացնում են։ Եվ հիշեք, որ երբեք ուշ չէ թողնելու այս սովորությունները երիտասարդ տեսք ունենալու համար։

1. Ցածր ճարպային դիետա


Կնճիռների դեմ պայքարի համար օրգանզմին հարկավոր են Օմեգա 3 տեսակի ճարպաթթուներ, որոնք հարթեցնում և թարմացնում են մաշկը։ Ցածր ճարպային դիետան զրկում է մեզ այս ճարպաթթուներից և մենք ավելի արագ ենք ծերանում։

2. Ձողիկի օգնությամբ խմելը


Ձողիկի օգնությամբ հեղուկներ խմելը նպաստում է բերանի հատվածում կնճիռների ձևավորմանը։ Նույնը պատահում է ծխելու հետևանքով։ Փորձեք հրաժարվել ձողիկներից և արեք առավելագույնը ծխելը թողնելու համար։

3. Կողքի վրա քնելը


Կողքի վրա քնելու հետևանքով Ձեր դեմքը խրվում է բարձի մեջ, ինչը կնճիռներ է առաջացնում դեմքի և պարանոցի հատվածում։ Փորձագետները պնդում են, որ քնելու լավագույն դիրքը մեջքի վրա պառկածն է։

4. Վատ կեցվածքը


Վատ կեցվածքը հանգեցնում է մեջքի դիրքից շեղման, ինչի արդյունքում ոսկորները և մկանները մշտապես գերլարված են։ Այդ լարվածությունը մի քանի տարիների ընթացքում կարող է զգալիորեն ծերացած տեսք տալ Ձեզ։

5. Արևոտ օրերը առանց պաշտպանության դուրս գալը


Ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ քանակը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացմանը։ Սրանից խուսափելու համար փորձեք արևոտ օրերին արևապաշտպան քսուք օգտագործել։

6. Չափից շատ տաքությունը


Տունը չափից ավելի տաքացնելը չորացնում է տան օդը։ Արդյունքում Ձեր մաշկը չորանում է և կնճռոտվում։ Փորձեք հնարավորինս քիչ տաքացնել բնակարանը ցուրտ ամիսներին։

7. Շաքարից հրաժարվելը


Մենք բոլորս էլ գիտենք, որ շաքարը վնասակար է առողջությանը, սական ժամանակ առ ժամանակ պետք է նույնիսկ շաքար օգտագործել ինքներդ Ձեզ ուրախացնելու համար։ Այս կերպ Դուք ավելի թեթև կտանեք սթրեսային իրավիճակները։

8. Չափից շատ հեռուստացույց նայելը


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեռուստացույցի դիմաց անցկացրած ամեն ժամը կրճատում է կյանքը 22 րոպեով։ Մասնագետները խորհուրդ են տալիս չնստել հեռուստացույցի առաջ երկար ժամանակով և գոնե կես ժամը մեկ վեր կենալ։

9. Քիչ քնելը


Հասուն մարդուն հարկավոր է գոնե 7 ժամ քուն։ Քիչ քնելը ոչ միայն հոգնած տեսք է տալիս Ձեզ, այլ նաև կրճատում է կյանքի տևողությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ դրանից էլ ավելի քնել՝ հոգնածության և դանդաղելու դեպքում։

10. Անկազմակերպվածության արդյունքում առաջացած սթրեսը


Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ քրոնիկ սթրեսը վնասում է բջիջները, ինչը հանգեցնում է վաղաժամ ծերացման։ Փորձեք ամեն օրը կազմակերպել այնպես, որ անընդհատ սթրես չտանեք։ Սա անելով՝ միանշանակ ավելի թարմ և լավ տեսք կունենաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել