BBC-ի փոխանցմամբ` Snapchat ընկերությունը հայտարարել է արևային ներդրված տեսախցիկով ակնոցների թողարկման մասին:

Spectacles անվանումը ստացած նոր սարքը վաճառքի կհանվի արդեն այս տարի և կարժենա 130 դոլար:

Ներդրված տեսախցիկը հնարավորություն կտա նկարել 10-վայրկյանանոց տեսանյութեր:

Նորույթի ներկայացման հետ միաժամանակ Snapchat-ը հայտարարել է անվանափոխության մասին` այժմ ընկերությունը կկոչվի Snap, Inc: Դրանով ընկերությունն ընդգծում է, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը Snapchat մեսենջերի ծառայությունների սահմաններից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել