«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի մեկնարկը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Լիվերպուլցիները 5 խաղ են անցկացրել, արտագնա հաղթանակներ են տարել «Չելսի»-ի և «Արսենալ»-ի նկատմամբ, սեփական հարկի տակ հաղթել են Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ին:

«Դեռ ոչինչ չի կատարվել: Մենք 5 խաղ ենք անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում և մասնակցել գավաթի խաղարկության 2 հանդիպման: Պետք է հասնենք կայունության և կարողանանք ելք գտնել ցանկացած իրավիճակում:

Ֆուտբոլը շատ հասարակ խաղ է, բայց հաղթանակը դժվար է տրվում: Այդպիսին է ֆուտբոլը: Միշտ պետք է մտածենք հաջորդ խաղի մասին»,- Mirror-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել