Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտնել է Անտոնիո Կոնտեի օրոք խաղադաշտում իր դերակատարության մասին:

«Եթե հետևեք մեր խաղերին, ապա կհամաձայնեք, որ կիսապաշտպանությունը մինչ այժմ լավ է գործել: Մենք պայքարում ենք, լավ ենք աշխատում:

Այժմ` Կոնտեի օրոք երբեմն կարող եմ խաղալ նաև հարձակման գծում: Իհարկե, դա հեշտ չէ, շատ եմ վազում, բայց անչափ հաճելի է: Երբեմն կարողանում եմ գրոհներ կազմակերպել»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մատիչի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել