1473094258Կենսաբանները պատահաբար մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են գեն, որը պատասխանատու է «վեցերորդ զգայարանի»՝ տարածության մեջ մարմնի բնազդային դիրքավորման աշխատանքի համար, որի վնասումն հանգեցնում է հավասարակշռության և շոշափելիքի հետ կապված խնդիրների առաջացման: Այս մասին ասվում է New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները PIEZO2 գենի անսպասելի գործառույթը մարդու օրգանիզմի աշխատանքում և յուրատեսակ «վեցերորդ զգայարանի» զարգացման գործում բացահայտել են ամերիկյան կլինիկաների՝ սկոլիոզի գերծանր ձևերով տառապող 2 մարդկանց հիվանդությությունների պատմություններն ուսումնասիրելիս:

Ուսումնասիրելով նրանց ԴՆԹ-ն՝ գիտնականները պարզել են, որ երկու հիվանդների դեպքում վնասված է եղել PIEZO2 գենը, որը նախկինում կենսաբանները համարում էին պատասխանատու թեթև հպումները զգալու համար:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բացի հպումները ճանաչելուց՝ PIEZO2-ը մարմնում ունի այլ դեր ևս՝ «տարածության զգացում»:

Այն արտահայտվում է նրանով, որ մարդը, որի PIEZO2-ը նորմալ վիճակում է, բավականաչափ լավ է հասկանում՝ որտեղ և ինչ դիրքով է գտնվում իր մարմինը, եթե ինքը փակի աչքերը՝ ինչպիսի առարկաների դիպչում և ինչ կա շրջապատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել