Tert.am-ը գրում է.

Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԱՄՆ կոնգրեսական Բրադ Շերմանը շատ տեղին  է նշել, որ Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար: Նրա դիտարկումը ԱԺ պատգամավորը շատ բնական  և տրամաբանական համարեց:

«Հարգարժան կոնգրեսմեն Բրադ Շերմանը դիտարկել էր, թե ինչու են նրանք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները միայն տնտեսական հիմքի վրա քննարկում, չէ՞ որ Հայաստանը նաև Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Իհարկե ֆինանսների նախարարը չհակադարձեց, ընդհակառակը համաձայնեց, որ դա իրականություն է,- հիշատակեց Խաչատուր Քոքոբելյանը,- խոսք է գնացել կրկնակի հարկման մասին, որ այն գործարարները, որ երկու երկրներում էլ բիզնեսներ ունեն, ստիպված չլինեն կրկնակի հարկվել: Սա շատ կարևոր է ամերիկահայերի համար: Այնպիսի մեծ սփյուռքի համար, որ մենք ունենք ԱՄՆ-ում, շատ կարևոր հիմնախնդիր է դա»:

ԱԺ պատգամավորը մատնանշեց նաև այն համագործակցության տեսակները, որ կան Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների  միջև: 

«Շատ-շատ ապրանքատեսակներ կան, որոնց՝ Միացյալ Նահանգներ արտահանման դեպքում ընդհանրապես չի գործում մաքսատուրքեր: Ինձ զարմանալի է թվում, որ այդ մասին քիչ է խոսվում: Այստեղ ավելորդ չեմ համարում ընդգծել,  որ այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության  շրջանակներում պետք է վերանային, մեծ խմբաքանակներով ազատ մուտք են գործում Միացյալ Նահանգներ՝ առանց մաքսատուրքերի»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել