Tert.am-ը գրում է.

2015 թվականի մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչված հատվածում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վեճի գործով դատավարությունն ավարտվել է, և բոլոր ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էյներ, Աղալար և  Մայիս Խաչատրյանների փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց բոլոր ամբաստանյալներին և դատապարտեց ազատազրկման: Վեճին մասնակից Յուրի Մանուչարյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա ազատազրկման, Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը և Շահում Դավթյանը, դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը և Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա ազատազրկման»,-ասաց Մելքոնյանը:

Հարցին, թե դատարանի վճիռը բողոքարկվելո՞ւ է, Արմեն Մելքոնյանն ասաց, որ դեռևս որոշում չեն կայացրել, սակայն բողոք անպայման կներկայացնեն. «Ես համաձայն չեմ անգամ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հետ, որի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ մարդու քթին հարվածելու համար բոլորը դատապարտվել են ազատազրկման: Արդյոք արդարացի՞ է, որ մարդու քթին հարված հասցնելու համար դատապարտվի ազատազրկման թեկուզ 6 ամսով: Հաստատ բողոքարկելու ենք»,-ասաց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել