Картинки по запросу կառավարությունՆոր Կառավարությունը դեռևս չի ներկայացրել տնտեսության զարգացման իր ծրագիրը, սակայն գերատեսչությունների կառուցվածքային փոփոխություններից կարելի է որոշակի ընդհանրական կանխատեսումներ անել:

Օրերս Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց Ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տնտեսության խթանիչներից մեկը ներդրումներն են: Հասկանալի է, որ անվանափոխությունն ինքնանպատակ չէ, այլ պրոյեկտված է բովանդակային գործունեությունից:

Բովանդակային փոփոխություններից մեկն այն է, որ նախատեսվում է ստեղծել օպերատիվ խորհրդակցության կենտրոն՝ հատուկ ներդրողների համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներդրումային ծրագրերի վերաբերյալ քննարկումները կարող էին տևել բավականին երկար, իսկ նման կենտրոնում կգեներացվեն բոլոր առաջարկները և կիրականացնեն արագացված քննարկումներ:

Բացի դրանից՝ տուրիզմի վարչությունը դուրս է գալու Էկոնոմիկայի նախարարության կազմից, և ստեղծվելու է համապատասխան կոմիտե: Ինչպես ավելի վաղ նշվել էր նորանշանակ վարչապետի կողմից, կոմիտեի պատասխանատուների առաջ կդրվեն հստակ խնդիրներ, թե որքան զբոսաշրջիկների հոսք է անհրաժեշտ ապահովել համապատասխան ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել