Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Անդրանիկ Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 20.000 դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Անդրանիկ Ա.-ն խոստովանել է, որ այդ գումարը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ մի քաղաքացու գրպանից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է տուժողը՝ 1954 թ. ծնված Վրույր Ա.-ն: Կատարվում է հետաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել