Հալեպի արևելյան մասում վերջին 2 օրերին ավիահարվածների զոհ է դարձել 23 մարդ, ևս 145 մարդ վիրավորվել է: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins Sans Frontieres, MSF) մարդասիրական կազմակերպությունը:

«Միայն վերջին 2 օրերին հիվանդանոցները, որոնց աջակցում է MSF-ն, ընդունել են 145 տուժածների և գրանցել 23 մահ»,- ասված է Նյու Յորքում տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը՝ հինգշաբթի երեկոյան սիրիական բանակը հայտարարել է Հալեպի արևելքում ռազմական գործողությունների մեկնարկի մասին և քաղաքի այդ շրջանի բնակիչներին նախազգուշացրել, որ նրանք չմոտենան այն վայրերին, որտեղ տեղակայված են զինյալների շտաբներն ու դիրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել