Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հաստատում է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ «չափազանց մեծ անփութություն» է դրսևորել գաղտնի տեղեկության նկատմամբ՝ փոխանցում է ABC հեռուստաալիքը։

Բյուրոն հրապարակել է «փոստային գործով» 189 էջ նյութ, որոնցում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստան այցերից մեկի ընթացքում Քլինթոնի օգնականը, խախտելով բոլոր կանոնները, նրա հյուրանոցի համար է բերել գաղտնի փաստաթղթերով պայուսակ։

Դրանից հետո Քլինթոնն ու օգնականը լքել են համարը, դիվանագիտական թիկնազորի աշխատակիցներն այնտեղ հայտնաբերել են պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ։

Նախկին պետքարտուղարին քննադատում են պետական ծառայության ժամանակ մասնավոր փոստային սերվերն օգտագործելու համար, ինչը տեսականորեն թույլ է տվել ծառայողական նամակագրությունը թաքցնել հանրության աչքից և միաժամանակ գաղտնի տվյալները ենթարկել կոտրման սպառնալիքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել