Image resultԿանադացի հոգեբանները տղամարդկանց մատների երկարությունը կապել են կանանց հանդեպ վերաբերմունքի հետ:

Իրենց ուսումնասիրության արդյունքները գիտնականները հրապարակել են Personality and Individual Differences ամսագրում: 

Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնց ցուցամատն ու մատնեմատը մոտավորապես նույն հավասարության են, եռակի քիչ են ցուցաբերում սկանդալային վարք ու ավելի հաճելի են կանանց հետ շփումներում, քան մատների տարբեր երկարություն ունեցող տղամարդիկ:

Այդ նպատակով գիտնականներն իրենց աշխատանքում հաշվարկել են մատնեմատի երկարությունը ցուցամատի նկատմամբ:

Որքան այդ հարաբերությունը մոտ է միավորի, այնքան տղամարդը ավելի քիչ կռվարար է կանանց հետ (բայց ոչ՝ տղամարդկանց) զրույցում:

Իսկ հակառակ դեպքում տղամարդիկ ավելի կոնֆլիկտային են եղել երկու սեռերի պարագայում էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել