Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի քանի օրից կքննարկվի Ֆրանսիայի Սենատում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ֆրանսիական Արֆորվիլի քաղաքապետ, Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Կարվունասը:

Վերջինս հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի ընդհանուր լեզու գտնել օրինագծի ընդունմանը դեմ կանգնած ուժերի հետ: «Վստահեցնում եմ, որ ես կողմ եմ քվեարկել օրինագծի անցկացմանը նախկինում: Մենք լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ երկար տարիներ և աշխատել ենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Չեմ կարծում, որ կշեղվենք այս ուղուց»,- ընդգծել է ֆրանսիացի գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել