Աշխարհի հնագույն գինեգործարանն այստեղ է գտնվում

Հնագետները հենց այսպես են պնդում: 2011 թ. նրանք վերջապես պարզեցին, թե որն է աշխարհում ամենահին գինեգործարանը: Այն գտնվում է Արենի գյուղի մոտ գտնվող մի քարայրում:

 

Առաջին ազգն է եղել, որ ընդունել է քրիստոնեությունը

Քրիստոնեությունը նախկին Հայկական թագավորությունում տարածվեց անմիջապես Հիսուսի մահից հետո, սակայն պաշտոնական կրոն հռչակվեց միայն 4-րդ դարում: Բայց, միևնույն է, այն առաջինն էր ողջ պատմության մեջ:

 

… և այն ունի եկեղեցիներ, որոնք ապացուցում են այդ փաստը

Հազարամյա վանքերից մինչև փլատակված տաճարներ։ Հայաստանը լի է քրիստոնեական պաշտամունքային վայրերով: Իզուր չէ Հայաստանն անվանվել «եկեղեցիների երկիր»: Անհնար է առանձնացնել լավագույն եկեղեցին Հայաստանում, սակայն մեր ամենասիրելիներից մեկը Տաթևի վանքն է՝ ապշեցուցիչ մի կառույց հավերժ գեղեցիկ տարածքում:

 

Շախմատն ուսումնական ծրագրի մաս է կազմում

Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ հայերն արտակարգ են շախմատ խաղում: Սովետական Միությունից դուրս գալուց հետո Հայաստանն այս սպորտաձևում դարձավ աշխարհում լավագույններից մեկը: Տղամարդկանց թիմը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), Աշխարհի թիմային առաջնությունում (2011) և Շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012), իսկ կանանց թիմը փայլել է Եվրոպայի առաջնությունում (2003):

 

1,5 միլիոն մարդ է զոհվել Մեծ եղեռնի ժամանակ

1915 թ. Օսմանյան կառավարությունը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի համակարգված բնաջնջում, որը կոչվում է Հայոց Մեծ եղեռն: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ժխտում է դրա՝ ցեղասպանություն լինելը, սակայն 28 այլ պետությունների կառավարություններ, ինչպիսիք են Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, միանշանակորեն ճանաչում են ցեղասպանությունը:

 

Հայկական սփյուռքում ավելի շատ մարդ է բնակվում, քան հենց Հայաստանում

1915 թ. դեպքերը ստիպեցին միլիոնավոր հայերի արտագաղթել երկրից: Նրանք ամուր համայնքներ ստեղծեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: Շուրջ 5,6 միլիոն հայ բնակվում է արտասահմանում, ինչը գերազանցում է Հայաստանում ապրող հայերի թվին (3 միլիոն):

 

Այն ծնունդ է տվել մեծ աստղերի

Հայաստանը հանրահայտ Շեռի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի նախնիների տունն է եղել: Այն նաև մասամբ «պատասխանատու» է Քարդաշյան ընտանիքի համար։ Նրանց հայր Ռոբերտ Քարդաշյանը հայ է եղել:

 

Հայերը վստահությամբ ասում են, որ գիտեն, թե որտեղ է գտնվում Նոյի տապանը

Հայերը հավատացած են, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան սառցե գագաթին: Բազմաթիվ արշավներից հետո անգամ այն այդպես էլ չի գտնվել, սակայն, միևնույն է, բոլորն առ այսօր նույն հավատքով են: Տապանը պատկերված է երկրի զինանշանի վրա:

 

Ազգային խորհրդանիշը գտնվում է Թուրքիայի տարածքում

Ձյունապատ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանշանն է, որը սուրբ է համարվում: Հայկական գրականության և արվեստի մեջ ամենատարածված խորհրդանիշն է Արարատը, որը, սակայն, գտնվում է Թուրքիայի տարածքում: Սա միշտ այսպես չի եղել։ Սուրբ լեռը փոխանցվել է Հայկական թագավորության, Պարսկաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի մեջ:

 

Այն ունի աշխարհում ամենահին մայրաքաղաքներից մեկը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը նախագծվել է Հռոմից դեռևս 29 տարի առաջ: Այն ունի պատմական շատ կառույցներ, բազմաթիվ հրաշալի թանգարաններ և, իհարկե, այստեղից երևում է Արարատ լեռը:

 

Երևանը նաև անվանում են վարդագույն մայրաքաղաք

Երևանն իր վարդագույն երանգը ստանում է վարդագույն տուֆից, որից էլ կառուցված են քաղաքի շենքերի մեծամասնությունը:

 

Չերչիլը ճաշակել է հայկական կոնյակ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իոսիֆ Ստալինը հայկական կոնյակի տասնյակ տեսակներ էր ուղարկում Ուինսթոն Չերչիլին, ով էլ դրանք մեծ հաճույքով էր ճաշակում: Կոնյակի հանդեպ նա իր սերը չէր թաքցնում: Ըստ իրեն՝ նա 71 տարեկանում արդեն այնքան կոնյակ էր խմել, որ երեք երկաթուղային վագոն կլցնեին դրանով:

 

Այստեղ է գտնվում աշխարհում ամենաերկար ճոպանուղին

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ ամենաերկար, երկկողմանի ու առանց դադարի ճոպանուղին գտնվում է Տաթևում, ունի 5,752մ երկարություն: Ճոպանուղին միացնում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքի հետ և վերևից անկրկնելի տեսարան է բացում դեպի Որոտան գետը:

 

Այն տեխնիկական պատերազմի մեջ է

Հայաստանի և հարևան Ադրբեջանի հարաբերությունները երկար ժամանակ այնքան էլ լավ չեն եղել և դրանց միջև պատերազմը տեխնիկապես շարունակվում է մինչ օրս: Խնդիրը Լեռնային Ղարաբաղն է՝ Ադրբեջանի հարավարևմտյան հատվածում գտնվող տարածք, որը բնակեցված է էթնիկ հայերով: Ըստ հայերի՝ այն բաժանվել է Ադրբեջանից 1994 թ.՝ երկու երկրների միջև արյունալի պատերազմից հետո: Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ռեժիմ է հայտարարվել 1994 թ., սակայն այս տարի թարմ կռիվներ եղան:

 

Կարող եք դահուկներ քշել այստեղ

Դահուկասպորտի գլխավոր կենտրոնը Ծաղկաձորն է, որն ունի 27կմ երկարություն ունեցող զառիթափեր, նաև 6 վերելակներ՝ գագաթ բարձրանալու համար: Պատրաստ եղեք վճարել 8500 ՀՀ դրամ՝ մեկօրյա դահուկասպորտի համար:

 

Հայ ժողովուրդը քարի պես ամուր է

Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ շահեց մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ, որոնցից բոլորը ծանրամարտից կամ ըմբշամարտից էին: Այսքանը երևի թե բավական է նկարագրելու համար:

 

Նրանք շատ են սիրում Շակիրային

Շատ հայեր ուրախ էին լսել Շակիրայի յուրօրինակ ձայնը, երբ նա համերգ տվեց հարևան Ադրբեջանում: Կոլումբացի երգչուհին այդ ժամանակ դուրս եկավ բեմ՝ իր ազգային դրոշը հակառակ պահած: Այսինքն՝ այն ուներ Հայաստանի դրոշի տեսքը:

 

Հայկական հացը ցուցակագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Ճաշի սեղանն անհնար է պատկերացնել առանց լավաշի մեծ կտորների: Լավաշը տափակ հաց է, որը հայկական խոհանոցի զարդն է համարվում: Սա այնքան կարևոր ուտելիք է համարվել, որ հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգությունների» ցանկում:

 

Այստեղ է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը


Ինչպիսի՜ գեղեցկություն: Սևանա լիճը, որը ծածկում  է ՀՀ տարածքի 1/6-ը, շրջապատված է Գեղամա լեռներով և աննման Սևանավանք տաճարով:

 

Հայ կանայք ամենագրավիչն են աշխարհում

Ամերիկացի 44,000 տղամարդիկ գտնում են, որ հայ կանայք ամենագրավիչն են: Արդյունքերը հիմնականում ստացվել են Քիմ Քարդաշյանի շնորհիվ, ով պայթեցրել էր համացանցը «Paper» ամսագրի համար իր մերկ ֆոտոշարքով:

 

Այնքան էլ մեծ բախտ չունեն ֆուտբոլի հարցում

Չնայած որ ֆուտբոլը համարվում է Հայաստանի ազգային սպորտաձևը, միևնույն է, այն այնքան էլ լավ զարգացած չէ այստեղ: Համենայն դեպս միջազգային մակարդակում հաշված: Անկախություն ձեռք բերելուց հետո ազգային հավաքականը չի կարողացել պայքարել UEFA Եվրոպայի ֆուտբոլային առաջնություններում կամ FIFA World Cup-ում մասնակցելու համար:

 

Այն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհաին ժառանգության կառույցներ

Դրանք են Հաղպատի և Սանահինի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցը, Գեղարդը:

 

Հայկական այբուբենի քանդակներ կան

2005 թ., երբ հայկական այբուբենը տոնում էր իր ծննդյան 1,600 ամյակը, ստեղծվեցին 36 տառերի քանդակները, որոնք տեղակայվեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտակայքում: Այսօր այցելուները կարող են տեսնել հսկայական տառերը, որոնք հպարտ կանգնած են Ապարն քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել