Tert.am-ը գրում է.

Ես որևէ կասկած չունեմ, որ այս պետականությունը հարատև է, և մենք վերադարձնելու ենք մեր ինքնիշխանությունը. այսօր ՀՀ անկախության և Խորհրդային միության փլուզման 25-ամյակին նվիրված՝ Կովկասի ինստիտուտի կողմից հրավիրված կլոր-սեղան քննարկմանը նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, ում պնդմամբ՝ այսօր ՀՀ-ն ինքնիշխանության մեծ մասը զիջել է ՌԴ-ին:

Պատմական անդրադարձ կատարելով՝ նա նկատեց, որ Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ ԽՍՀՄ-ից «լրիվ լեգիտիմ դարձավ անկախ», որից հետո սկսվեց ՀՀ-ի համար ամենածանր շրջանը՝ շրջափակում, պատերազմ, բայց դրանով հանդերձ՝ ՀՀ-ն համարվում էր ժողովրդավարության կղզյակ:

«Այդ ծանր տարիներին հնարավոր եղավ արտաքին քաղաքականության շնորհիվ ունենալ ժողովրդավար պետությունների համակրանքը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ բանաձևն ընդունվեց, որը շատ օգնեց մեզ այդ ընթացքում բանակցային պրոցեսին»,-ասաց նա և նշեց, որ այդ ժամանակ ՀՀ իշխանություններին հաջողվում էր ՌԴ-ից զենք ստանալ, ԱՄՆ-ից՝ փող, Թուրքիայից՝ հացահատիկ:

«Շարժման իներցիան, սակայն, ցավոք երկար չտևեց: Ինչ-ինչ գործընթացներ ուղղակի թուլացրեց»,-ասաց նա և դրանցից կարևոր համարեց «գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որը «տնտեսական, էներգետիկ անկախությանն էր խփում»:

«Մենք գտնվում ենք միջազգային այնպիսի ձևաչափերում, որ անելիք չունենք և գալիս ենք այն համոզման, որ ՌԴ-ի հետ անելիք չունենք, ինքնիշխանության մեծ մասն ենք կորցրել, և ՌԴ-ի հետ ոչ մի ոլորտներում ընդհանուր բան չունենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել