Image result for Ռուդիկ ՂուկասյանՏարիներ ի վեր մարդիկ պաշտոնները դիտարկել են որպես հարստության հասնելու ամենակարճ ճանապարհ: Այն պատկերացումները, որոնք այսօր ձևավորվել են ընդհանրապես պետական ապարատի վերաբերյալ, կարծում եմ՝ տարիների պատմություն ունեն, բայց պետության առաջնային խնդիրներից մեկն այն է, որ շատերը պաշտոնն ասոցացնում են թալանի ամենահարմար միջոցի հետ:

Սևանի քաղաքապետի մասին մամուլում բազմիցս աղմկահարույց հրապարակումներ են եղել: Եվ ահա, Սևանի գլխին իսկական պատուհաս դարձած քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել ու հարցաքննվում է ոչ ավել, ոչ պակաս ստորգետնյա խողովակները յուրացնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Քաղաքապետը յուրացնում է ստորգետնյա խողովակները: Սա լկտիության ամենավերջին աստիճանն է: Քաղաքը դարձրել է հոր դուքյանը, հերիք չէ, ազգ ու երամի համար էլ օժիտ է կապում: Չնայած ի՞նչ ունի մտածելու Ղուկասյանը: Այս տարիների ընթացքում քաղաքն այնպես է թալանել, որ թոռից թոռ կարող են ապահով ապրել ու վայելել «պապու՝ արդար քրտինքով» վաստակած գումարները: Ռադիկի միլիոնները բկին են կանգնում, իսկ ռադիկանմանները դեռ շարունակում են հարստահարման արհեստավարժ գործընթացը: Զգույշ կերեք, տղե՛րք, չխեղդվեք, քանի որ, ինչպես Կարգին հաղորդման մեջ էր ասվում, «սրանք ձեր տներին են մոտիկանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել