Մենք լավ նորություններ ունենք գարեջրի սիրահարների համար։ Գիտնականները հայտնաբերել են գարեջրի մի շարք հատկություններ, որոնք դրական կերպով են ազդում ընդհանուր առողջության վրա։

BlogNews-ը առանձնացրել է այդ հատկություններից 7 ամենանշանակալիցները, որոնք իմանալով՝ Դուք հանգիստ խղճով կարող եք վայելել այս ըմպելիքը։

1. Գարեջուրը կարող է ավելացնել ոսկրային հյուսվածքի խտությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջուրը մեծ քանակությամբ սիցիլիում է պարունակում։ Դա օգնում է իրար միացնել ոսկրային և մկանային հյուսվածքները, ինչպես նաև բարձրացնում է ոսկրային հյուսվածքների խտությունը։ Հատկապես օգտակար է սև գարեջուրը։ Այս իսկ պատճառով սև գարեջրի չափավոր օգտագործումն ամրապնդում է ոսկրային համակարգը և կանխում դրա հետ կապված հիվանդությունների զարգացումը։

2. Գարեջուրը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ

Գիտնականները պարզել են, որ գարեջրի օգտագործումը նպաստում է առողջարար խոլեստերինի չափաբաժնի աճին արյան մեջ։ Օրական 2 գավաթ գարեջուրը կարող է դրական ազդեցություն թողնել խոլեստերինի մակարդակի վրա։

3. Գարեջուրը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հավանականությունը

Ինչպես հաղորդում են Հարվարդի համալսարանից, 100-ից ավելի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կա ուղիղ համեմատական կապ գարեջրի չափավոր օգտագործման և սրտանոթային հիվանդությունների հավանականության 25%-40% նվազման միջև։ Այսպիսով, եթե ցանկանում եք առողջ սրտանոթային համակարգ ունենալ, կարող եք ժամանակ առ ժամանակ Ձեզ թույլ տալ վայելել սառը գարեջուր։

4. Գարեջուրը կարող է նվազեցնել դիաբետի զարգացման հավանականությունը

Հետազոտությունները ցույց են տվել ուղիղ համեմատական կապ գարեջրի չափավոր օգտագործման և երկրոդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականության նվազման միջև։

5. Գարեջուրը կարող է կանխել երիկամի քարերի զարգացումը

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մեկ շիշ գարեջուր ըմպելը նվազեցնում է երիկամի մեջ քարերի զարգացման հավանականությունը 40%-ով։

6. Գարեջուրը կարող է օգնել պայքարել քաղցկեղի դեմ

Գերմանացի գիտնականները պարզել են, որ գարեջրի բաղադրիչ նույթերից մեկը՝ քսանթոհումոլը, կարող է կանխել կրճատել ընդունվող տեստաստերոնի քանակը, ինչը զգալիորեն կնվազեցնի շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։

7. Գարեջուրը պաշտպանում է խելագարությունից

Իհարկե, սա տարօրինակ է հնչում, սակայն գարեջուրն օգնում է պայքարել դեմենիցիայի դեմ։ Բանն այն է, որը վերը նշված նյութը՝ քսանթոհումոլը, կարող է խոչընդոտել քրոնիկական սթրեսի զարգացմանը։ Իսկ այս տեսակի սթրեսը խելագարության հիմնարար հարուցիչներից մեկն է։ Այդ իսկ պատճառով գարեջրի չափավոր օգտագործումը կարող է նպաստել ուղեղի բնականոն աշխատանքի պահպանմանը։

Այսպիսով, Դուք արդեն գիտեք, որ գարեջրի օգտագործումը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաև իր ներդրումն է ունենում Ձեր առողջության բարելավման գործում։ Սակայն միշտ հիշեք, որ նույնիսկ ամենաօգտակար բանը չափից շատ օգտագործելը վնասակար է առողջության համար. մշտապես հետևեք այս կարգախոսին և երբեք մի՛ չարաշահեք գարեջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել