Tert.am-ը գրում է.

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը ամենահզոր և ներկայանալի զորահանդեսն էր ոչ միայն զինատեսակների ներկայացվածության, այլ դրանց հզորության տեսակետից. այսօր հրավիրված ասուլիսին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:   

«Վերջին 6-7 տարվա ընթացքում հայկական բանակի մարտունակությունը մի քանի անգամ բարձրացվել է։ Մենք ունենք տարածաշրջանի ամենալավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչը ապարդյուն է դարձնում ռազմաօդային ուժերի զարգացմանն ուղղված Ադրբեջանի ծախսերը»,-ասաց նա:

Ըստ նրա, դրա մասին են վկայում ապրիլյան մարտական գործողությունները, երբ Ադրբեջանը փորձեց ցուցադրել իր օդուժը, բայց երկու ուղղաթիռ կորցնելով՝ այդ մտքից հրաժարվեց:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ զորահանդեսում ցուցադրված նոր համակարգ է «Բուկ» Մ2 հակաօդային պաշտպանության համակարգը, որը թեև S-300-ից մի մակարդակ ցածր է, բայց ավելի արդյունավետ է զորքերի հակաօդային  պաշտպանության տեսակետից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել