Յուրաքանչյուր մարդ երազում է մարգարտափայլ ժպիտի մասին։ Անկախ սուրճից, թեյից, ծխախոտից և այլ՝ ատամների համար վնասակար բաներից՝ Ձեր ատամները կարող են դեղնել։ Իսկ ատամնաբուժարանում ատամները սպիտակեցնելը չափազանց թանկ հաճույք է։ Դրան փոխարինելու համար կա մի բնական մեթոդ, որը կվերադարձնի Ձեր ատամների բնական փայլն ու սպիտակությունը։

BlogNews-ը ներկայացնում է ատամների առողջությունը և սպիտակությունը վերականգնելու բնական եղանակ, որի գաղտնիքը կոկոսի յուղն է։

Այն հեռացնում է բոլոր բծերը և դեղնածությունն առանց էմալը վնասելու։ Ավելին, կոկոսի յուղը թարմացնում է շնչառությունը և վերացնում տհաճ հոտը։

Այս ամենի համար Ձեզ միայն անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ բնական կոկոսի յուղ։

Ի՞նչ անել

  1. Պետք է թողնել, որ կոկոսի պինդ յուղը մի քիչ փափկի։
  2. Մինչև ատամները մաքրելը 0.5 -1 ճաշի գդալ կոկոսի յուղ դրեք բերանը։
  3. Յուղը պահեք բերանում 10-15 րոպե։
  4. Այնուհետև հեռացրեք յուղը և ողողեք բերանը ջրով։
  5. Իսկ հիմա մաքրեք ատամները։
  6. Այս ամենը կրկնեք ամեն օր՝ մինչև կհասնեք ցանկալի ճերմակության։

Բացի այդ՝ մենք խորհուրդ ենք տալիս սահմանափակել թեյի և սուրճի օգտագործումը, ինչպես նաև թողնել ծխելը։ Մի՛ մոռացեք մանրակրկիտ մաքրել ատամներն ամեն հաց ուտելուց հետո։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել