Յուրաքանչյուր մարդ հարյուրավոր սովորություններ ունի, որոնք ամրապնդված են իրենց ուղեղներում։ Ցավոք սրտի, այդ սովորություններից շատրը պատճառ են հանդիսանում վատ ինքնազգացողության։ Պարզվում է՝ մարդու վրա ազդում է ոչ միայն այն, ինչ նա ուտում է, այլ նաև այն, ինչ նա անում է ուտելուց հետո։ Մեր մարսողական համակարգը չափազանց զգայուն է, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ Մարսողության ճիշտ գործընթացը շատ կարևոր է։

BlogNews-ը պարզել է 6 տարածված բան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անել ուտելուց հետո, ինչպես նաև 3 բան, որոնք կարելի է անել ուտելուց հետո։

Այս ամենը չի կարելի անել ուտելուց հետո

Զբոսանք


Մեզանից շատերը մտածում են, որ հաց ուտելուց հետո կարելի է դուրս գալ զբոսանքի, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Ուտելուց հետո զբոսանքը կարող է թթվային դիսբալանսի բերել և հանգեցնել դժվար մարսման։ Զբոսանքը կալորիաները ծախսելու հիանալի միջոց է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս ուտելուց հետո սպասել առնվազն 15-20 րոպե՝ մինչև զբոսանքի դուրս գալը։

Մրգեր


Կա այնպիսի հավատ, որ մրգերը պետք է ուտել դեսերտի փոխարեն՝ ուտելուց անմիջապես հետո, սակայն դա այդպես չէ։ Մրգերը, հայտնվելով ստամոքսում եղած ուտելիքի վրա, միայն խոչընդոտում են մարսողության բնականոն ընթացքին։ Մրգերը պետք է ուտել հաց ուտելուց մեկ ժամ առաջ կամ առնվազն 2 ժամ հետո։

Թեյ


Բժիշկները խորհուրդ չեն տալիս թեյ ըմպել ուտելուց հետո, քանի որ այն պարունակում է թթուներ, որոնք կապում են երկաթները և չեն թողնում օրգանիզմին մարսել դրանք։ Երբ մենք թեյ ենք խմում ուտելուց հետո, մենք պարզապես նվազեցնում ենք կերածի օգտակարությունը։ Այդ իսկ պատճառով թեյ կարելի է խմել ուտելուց առնվազն մեկ ժամ անց։

Քնել


Մեզանից շատերը սիրում են քնել ուտելուց անմիջապես հետո, սակայն այս սովորությունը շատ վնասակար է։ Պառկած դիրքում մեծանում է հավանականությունը, որ ստամոքսահյութի մի մասը կծորա դեպի կերակրափող։ Հենց այդ պատճառով էլ շատ մարդիկ կերակրափողի շրջանում այրոցներ են զգում ուտելուց հետո պառկելիս։ Քնել կարելի է ուտելուց առնվազն 2 ժամ անց։

Լոգանք ընդունել


Տաք լոգանք ընդունելը արգացանում է արյան հոսքը դեպք վերջույթներ և մաշկի մակերևույթ, հետևաբար նվազում է ստամոքսի հատվածի արյունի քանակը։ Լոգանք կարելի է ընդունել ուտելուց 0.5-1 ժամ անց։

Ծխել


Ուտելուց անմիջապես հետո ծխելը չափազանց վատ է անրադառնում ձեր առողջության վրա։ Ծուխը գրգռում է ստամոքսը և խոչըդնոտում մարսողությանը և հանգեցնում վատ ինքնազգացողության։

Իսկ այս ամենը կարելի և ցանկալի է անել ուտելուց հետո

Գոլ ջուր


Ճիշտ մարսողական գործընթացն ապահովելու համար օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա և ջերմություն։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում ուտելուց հետո պաղպաղակ կամ այլ սառը բան ուտել. դրա փոխարեն ցանկալի է մի փոքր գոլ ջուր խմել։

Զրուցել


Արյան շրջանառության ճիշտ աշխատանքի համար ուտելուց հետո խուսափեք մտավոր աշխատանքից կամ էմոցիոնալ լարվածությունից։ Ավելի լավ կլինի, որ ուտելուց հետո մի որոշ ժամանակ ծախսեք հարազատների կամ ընկերների հետ զրուցելով։

Ազատ հագուստ


Ավելի լավ մարսողության համար ուտելուց հետո ազատ հագուստ կրեք կամ թուլացրեք գոտին և արձակեք տաբատի վերին կոճակը։

Հուսով ենք այս ամենը կօգնի Ձեզ և Ձեր մարսողական համակարգին էլ ավելի առողջ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել