Կարդում եմ Ջհանգիրյանի հայտարարությունը ու մոտս ակամայից մի հարց է առաջանում.

ՀԱԿ-ում կորցրել ե՞ն իրականության զգացումը, թե՞ ժողովրդին են էշի տեղ դրել։

Հասկանում եք, տվյալ պարագայում ընդհանրապես կապ չունի, թե ես ոնց եմ վերաբերվում ԼՏՊ-ին, Ջհանգիրյանին կամ առհասարակ ՀԱԿ-ին, որովհետև ես նույնակերպ վատ եմ վերաբերվում նաև նույն Հանրապետականին, Բարգավաճին, Դաշնակներին և ՕԵԿ-ին։ Հարցը կայանում է նրանում, որ մի քիչ դիսսոնանսա առաջացնում նման հայտարարությունից, նամանավանդ, եթե այն արվում է մի քղաքական ուժի կողմից, որի վերնախավն իր ադիոզությամբ ու հակասականությամբ չի զիջում անգամ ՀՀԿ-ին։ Էլ չեմ ասում, որ ՀԱԿ-ը իր վերջին հանրահավանքներին անգամ Կյանքի Խոսքի աջակցությամբ էլ չկարողացավ մի քանի հազարից աավել մարդ հավաքի։ 
Ստացվում է, որ ՀԱԿ-ում չեն կարողանում կտրվեն 2008 թվականից, երբ նրանց դրոշների տակ հավաքվում էին բազմահազարանոց ամբոխներ, իսկ մարդկանցից շատերն անում էին դա ոչ այնքան նրա համար, որ հավատում էին ԼՏՊ-ին ու նրա կողմնակիցներին, այլ զուտ, որպես միակ այլընտրանք տեսնելով հենց ԼՏՊ-ին։ Բայց ժամանակն է հասկանալու, որ 4 տարի տևող անհասկանալի կամուկացությունից, դատարկ ճառերից, ինտրիգներից ու մի շարք իրադարձություններից հետո, ՀԱԿ-ն՝ ի դեմս ԼՏՊ-ի վաղուց կորցրել է իր 2008-յան ստատուսը, իսկ ժողովրդի այն մասը, որին ընդունված է «քաղաքականապես չկողմնորոշված» անվանել, հիմնականում կորցրել է հավատը ցանկացած կուսակցության հանդեպ, կամ էլ պարզապես բացել է աչքերը և հասկացել է, որ այլ այլընտրանքներ էլ կան   բացի ՀԱԿ-ը։
Սա այն դեպքն է, երբ ՀԱԿ-ի ղեկավարությունը պարզապես ինքն է դժվարանում բացել իր աչքերը։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ սա պարզապես նախընտրական լոպազ հայտարարություն էր։ Քարոզաարշավը քարոզարշավով, պարոն Ջհանգիրյան, բայց գոնե ինձ մոտ դիսսոնաանս է առաջացնում, երբ ինձ էշի տեղ են դնում՝ մտածելով, որ ես կարող եմ հավատալ, որ ՀԱԿ-ը մեծամասնություն կարող է կազմել անգամ ամենաարդար ընտրությունների պարաագայում, որովհետև ես՝ լինելով շատ սովորական, միջին ստատիստիկական ՀՀ քաղաքացի, որի կենսական ուղղեծիրը պտտվում է ինչ որ վերնախավերում, այլ հասարակության հենց նույն միջին ստաատիստիկական հատվածում իմ ողջ շրջապատում կարող եմ մատներիս վրա հաշվել մարդկանց, ովքեր պատրաստ են քվեարկեն ՀԱԿ-ի օգտին։
Մի խոսքով, զբաղվեք Ձեր քարոզարշավով, էլի հարթուկեք մարդկանց գլուխները, բայց նենց արեք, որ մարդկանց մոտ դա զայրույթ չառաջացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել