«Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առաջ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանը, ում սեպտեմբերի 5-ին վիճաբանության ժամանակ դանակահարել էր վրաերթի ենթարկված երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը, նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով դեպքի մասին որոշ ուշագրավ մանրամասներ.

- Պաշտպանյալիս վիճակն       արդեն նորմալ    է,    բայց առողջական խնդիրներ դեռ ունի։   Դեպքի  մասին  խոսել եմ Վանիկի հետ, ասում է, որ երեխայի   հոր   հետ   նորմալ հարաբերություններ է ունեցել։    Իսկ    դանակահարության  օրը  Գագիկը   պատահաբար  տեսել է  պաշտպանյալիս՝   ժպտալով  խոսելիս և վիճաբանելուց հետո կատարել է  արարքը։  Կան  որոշ  մանրամասներ ևս, որոնք, սակայն, քննությունից ելնելով, չեմ կարող ներկայացնել։ Փաստաբանի և իր պաշտպանյալի համար մինչ օրս տարօրինակ է թվում կատարվածը, քանի որ.

- Վանիկ Սարգսյանը փոխհատուցել Է նրանց թե բարոյական, և թե նյութական վնասը։ Մասնավորապես, որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ բնակարան են գնել և տվել Խամփերյաններին, հոգացել են երեխայի հուղարկավորության և գերեզմանաքարի գումարը։ Եվ նրանց միջև թշնամանք չի եղել այլևս, նրանք հաշտվել Էին։

 

Մենք փորձեցինք զրուցել Գագիկ Խամփերյանի հետ, սակայն վերջինիս հարազատները նշում են, որ նա չի ցանկանում դեռ խոսել։ Վանիկ Սարգսյանի հետ ևս առաջիկայում կփորձենք զրուցել դեպքի մանրամասների վերաբերյալ և ներկայացնել ընթերցողին։ Բայց այս ամենով հանդերձ Էլ, նկատենք 7-ամյա երեխայի մահվանից հետո բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից խոսելն ամգամ, մեղմ ասած, տգեղ Է հնչում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել