Image result for Թուրքիայի զինված ուժերՌազմական իրավիճակը Թուրքիայում:
Թուրքիայի զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակման ԻՊ-ի զինյալների դեմ: Մինչ այս պահը սպանվել է ԻՊ-ի 40 ահաբեկիչ: Թուրքիան հրթիռներով, հաուբցիներով և կործանիչներով օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի դիրքերին:
Սիրիայի Թունչալի շրջանում Antpq-36 ռադարների միջոցով հայտնաբերվել և խոցվել են ԻՊ-ի դիրքերը: Օդային հարվածներ է հասցվել Բահվուրթահ, Կարդիշ, Ալ Աթհարիյահ, Ջաքքա և Իդալաթ շրջաններին, որոնք Ալ-Բաբից գտնվում են դեպի հարավ-արևմուտք: Այսպիսով, այն պահից, ինչ ԻՊ-ի զինյալները հրթիռակոծել են թուրքական Քիլիս քաղաքը, Թուրքիան 474 անգամ գնդակոծել, 99 անգամ բազմակի հրթիռային կրակ է արձակել, ինչպես նաև օդային յոթ հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերեին:
Այս պահին ռազմական գործողությունները շարունակվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել